ԼԷՕ ԿԵՆՏՐՈՆ

«Հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոն — ԼԷՕ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Կազմակերպության գործունեության ուղղություններն ու նպատակներն են՝

ա․ հասարակագիտական հետազոտությունների հանրաճանաչացում և գիտելիքահեն կառավարման պաշտպանություն,

բ․ կրթալուսավորչական նախաձեռնությունների իրականացում, երիտասարդների հասարակագիտական իմացությունների խթանում,

գ․ հասարակական զարգացման ծրագրերի իրականացում կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ասպարեզում,

դ․ սեփական անդամների և կազմակերպության կարողությունների և ճանաչելիության բարձրացում։

Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է մի շարք նախագծեր և ծրագրեր, այդ թվում՝ (ծրագրերի մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք)

# «ԼԷՕյի զրույցներ» — գիտահանրամատչելի և հրապարակախոսական ժանրի զրույցներ հասարակագիտության ասպարեզում հայաստանցի և օտարերկրյա մասնագետների հետ։

# «Ադրբեջանի պատմություն» դասագրքի հեղինակում և հրատարակում։

# «Խթանելով հասարակական իրազեկվածությունը սոցիալ-քաղաքական հղացքների վերաբերյալ» կրթական ծրագիր

# «Ջդրդյուզան բիդի Զոնծիկներ․ one-way ticket» զբոսաշրջային արահետաշինության հասարակական նախաձեռնություն։