Ջդրդուզը՝ նոր կողմից

Նախագծեր

ԼԷՕ Կենտրոնը կարևորում է Հայաստանի տարբեր շրջանների համաչափ զարգացումը։ Այս առումով մեր նախագծերը հնարավորինս լայն աշխարհագրություն և գործիքակազմ ունեն։

Նմանատիպ ծրագիր է «Ջդրդյուզան բիդի Զոնծիկներ․ one-way ticket» նախագիծը։ 2018թ. աշնանը այն ստացավ Awesome Foundation Artsakh հիմնադրամի փոքր դրամաշնորհը։ Նախագիծը ներկայումս իրականացման փուլում է։

Այս նաախագիծը ներառում է Շուշի քաղաքի Կատարոտի («Ջդրդուզ») տափարակից դեպի Կարկառ գետի կիրճ՝ Մամռոտ քար ջրվեժ («Զոնտիկներ») արշավային նոր արահետի հարդարումն ու կահավորումը։ Հնուց ի վեր այդ արահետը գոյություն է ունեցել, որի մի ճյուղավորումը շարունակվել է դեպի Քարինտակ գյուղ, և կոչվել է «Քառսուն փիլաքյան», քանի որ դեպի կածանը տանող քարերը բնականորեն դասավորված են աստիճանաձև և, ըստ ավանդազրույցի, քառասունն են։ Ներկայումս, սակայն, «Քառսուն փիլաքյանը» չունի զբոսաշրջային նշանակություն, գրեթե հայտնի չէ, օգտագործվում է միայն հավաքչությամբ զբաղվող հատուկենտ քարինտակցիների և շուշեցիների կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով